20 07 2021

Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.75մ (18.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ 

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.175մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 119.182մլն. մ³: 

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.675մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 129.686մլն. մ³:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ