19 07 2021

Խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ․ Վարդան Պետրոսյանը՝ թատրոնները միացնելու ԿԳՄՍՆ որոշման մասին

Խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ․ Վարդան Պետրոսյանը՝ թատրոնները միացնելու ԿԳՄՍՆ որոշման մասին

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեսյբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն ։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ