«ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել». այս մասին հրավիրված ասուլիսին նշեց «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը՝ մասնավորեցնելով, որ հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը մեկտեղում է աշխատանք փնտրողներին և գործատուներին:
«Իրականաում հարթակը մեծ տեղեկատվություն է պարունկում, նոր է կիրարկվել, հարթակի առավելություը նրանումն է, որ ցանկացած մեկը կարող է ունենալ անձնակնա էջ հարթակում՝ իր մասնագիտական հմտություններ ու որակումներն հանրայնացնել ԵԱՏՄ տարածաշրջանով և ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի հարմար աշխատանք: Հարթակն անվճար է և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրող քաղաքացիների համար» ,-նշեց բանախոսը:
Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը