Հայաստանի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից հայտնեցին, որ մառախուղի պատճառով դժվարանում են որոնողական աշխատանքները։
Նշենք, որ այդ հատվածը Սեւ լճի տարածքում է։
Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով երեկվանից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը