Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել « Դինամո» մարզադաշտի հարակից տարածքի առևտրականները: Խնդիրն այն է, որ շուրջ 200 առևտրաականներին, որոնք օրվա հացի գումար են աշխատում, պատկան մարմինները պարտադրում են առևտուրն իրականացնել մեկ այլ վայրում՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում: Yerevan.Today-ի հետ զրույցում բողոքի եկած առևտրականներից մեկը, ներկայացնելով իրենց մտահոգությունը, նշեց.
« Մարդիկ օրվա հացի գումար են աշխատում, եկել անհիմն պատճառաբանություններով պարտադրում են տեղափոխվել. ասում են մարդը բարձրագույն արժեք է, բայց օրենք գոյություն չունի, ինչ սահմանադրություն, բոլորիս սահմանադրական իրավունքն է ոտնահարված, բոլորն էստեղ՝ կառավարության շենքում, ստախոս են: Գալիս ես խնդրիդ մասին ներկայացնես, հետապնդում են, բռնություններ իրականացնում »,-նշեց մեր զրուցակիցը:
Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը