Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 756-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4552 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Հուլիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1110 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5662-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 86 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 896, փաստացի բուժվողներինը՝ 3198:
Մեկ օրում արվել է 5001 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 247 362 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը