03 10 2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը, կատարվել է ընդհանուր 4850 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1368 հիվանդ, մահվան 8 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 3-ի ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785  դեպք, որոնցից 431 560  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 1684 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 375 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 215 811թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ