Պատերազմի հետևանքով բնակարանները կորցրած արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով հստակ որոշում, թե վերջապես երբ կլուծվի իրենց բնակարանային խնդիրները:
«Պատերազմից արեդն 8-9 ամիս է անցել, բայց մարդիկ բնակվում են տարբեր հասցեներում՝ լքված շենքերում, հարազատների տանը, այլ հաստատություններում՝ ոչ մարդկային պայմաններում: Հիմա դիմացը ձմեռ է, և շատերը հայտնվելու են շատ վատ վիճակի մեջ, հատկապես, որ սոցիալական աջակցությունն էլ կարող է դադարեցվել: Մենք կառավարությունից պահանջում ենք, որ մարդկանց ծածկի հարցը լուծեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը