09 07 2021

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Հայկ Մարության

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Հայկ Մարության

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ