ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան ՝ նշելով, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հայտնում է РИА Новости-ն:
«Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Կլինի առանձնազրույց Փաշինյանի հետ, այնուհետեւ նրանք կշարունակեն շփումը, նախագահն ու վարչապետը ՝ աշխատանքային ճաշի ժամանակ», - պատմել է Պեսկովը։
«Դա կարեւոր է, եւ, փաստորեն, առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը իրականացնում է խորհրդարանական ընտրություններում բավականին վստահ, համոզիչ հաղթանակ տանելուց հետո», - հավելել է նա:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է Պեսկովը:
Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի՝ նրանք կքննարկեն Ղարաբաղում տիրող իրավիճակը, տարածաշրջանում գտնվող ռուս զինվորականների տեղակայումը եւ երկկողմ հարաբերությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը