03 07 2021

15 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան

15 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան

Այսօր Հայաստան վերադարձան ազատազրկման դատապարտված 15 հայ ռազմագերիներ, որոնց պատժի կրման ժամկետը լրացել է: Այս պահին նրանք տեղափոխվել են զինհոսպիտալ՝ բուժզննում անցնելու:

Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները, որի դիմաց որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է: 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ