20 06 2021

Փաշինյանի աջակիցները հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա

Փաշինյանի աջակիցները հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա

10/25 ընտրատեղամասի մոտ Նիկոլ Փաշինյանին աջակցողները ոտքերով ու բռունցներով հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձ Մարիամ Այդինյանի վրա:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։

Սպասում եմ ոստիկաններին, որպեսզի  արձանագրություն կազմենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ