Երևանի Արաբկիր Վարչական շրջանի 4/42 ընտրատեղամասում, որը գտնվում է մանկապարտեզում, մանկապարտեզի տնօրենը, ունենալով «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձի վկայական, ջնջիչով մաքրել է անուն-ազգանունը, գրել Մարինա Ռոբերտի Ամիրյան և տեղամաս մտել։
Որոշ ժամանակ անց դեպքը բացահայտել են դաշինքի ներկայացուցիչները և նրան հեռացրել տարածքից։ Նա ասել է, որ իրեն ուղարկել է վարչական շրջանի ղեկավարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը