ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հունիսի 18-ին հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը․ հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր, ժամը 23։20-ին։ Այս մասին տեղեկանում ենք Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է քարոզարշավին, կիսվել տարբեր համայնքներ այցերից ստացած տպավորություններով։ Անդրադարձել է իր անվան շուրջ ավելի քան մեկուկես տասնամյակ հորինված ու մարդկանց մեջ արմատացրած ստերին, թռիչքաձև տնտեսական զարգացման և իրական բազմածավալ ներդրումների վերաբերյալ՝ «Հայաստան» դաշինքի խոստումներին, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային խնդիրներին, Արցախում ռուս սահմանապահների ժամկետի ավարտից հետո հնարավոր վիճակին և անելիքներին, երկրի ներսում բևեռացվածության մթնոլորտի թուլացմանը և այլ հարցերի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը