Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը պատմել է, որ մոտ հինգ ժամ մնացել է Կրեմլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար։
«Շատ ուշագրավ փորձ էր»,- ասել է Կարլսոնը իր կայքում տեղադրված տեսանյութում։
Նա Կրեմլը համեմատել է Վաշինգտոնի կառավարական շենքերի հետ՝ նշելով ընդարձակ, պատմական սրահները։ Կարլսոնի խոսքով՝ ինքը ամբողջ կյանքում կարդացել է Կրեմլի մասին։
Ինչպես նշել է լրագրողը, ՌԴ նախագահը երկու ժամ ուշացել է։
Կարլսոնն ասել է, որ հարցազրույցը հասկանալու համար իրենից մեկ տարի կպահանջվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը