16 06 2021

Չաքուջ, պինցենտ, լանցենտ, պացիենտ...

Չաքուջ, պինցենտ, լանցենտ, պացիենտ...

Լավ, որքան էլ դյուրին չէ, բայց մի պահ կողք դնենք «շրջիկ կրկեսով» աջակցության «մասովկայի» փաշինյանական ցուցադրությունը: Մի կողմ դնենք անգամ այդ սուբյեկտի կողմից նախընտրական հանդիպումներում մուրճ թափահարելը, «քրջի շուկային» բնորոշ «կզացնել», «շինել» և այսօրինակ հայհոյանքները, որոնք մատնում են դրանք գործածողի հոգեբանական խորը տրավմաներն ու սեռական բարդույթները կամ խնդիրները: Դնենք մի կողմ և դիտարկենք այն կարևոր հարցը, թե ի վերջո, ի՛նչ է ասում Նիկոլ Փաշինյան կոչվողը, ի՛նչ ուղերձ է փորձում փոխանցել ինչպես Հայաստանի քաղաքացիներին, ընտրողներին, այնպես էլ՝ իր մեղքով բեկորված Արցախի և, իհարկե, աշխարհով մեկ սփռված հայությանը:

Եթե հակիրճ, ապա Նիկոլ Փաշինյանի ասածը Ո Չ Ի Ն Չ է, բացարձակ ոչի՛նչ: Զրո ծրագիր, զրո գաղափար, զրո հեռանկար:

Տեսեք, Նկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կարգախոսն է՝ «Ապագա կա ապագա» (ըստ որում, կետադրական կոպիտ սխալով է գրված): Փորձենք առանց ավելորդ հույզերի քննել Փաշինյանի և նրա «քայլոների» այս հիմնական, եթե ոչ միայկ «մեսիջը», կարգախոսը, շեշտադրումը:

Նախ, ասել՝ «ապագա կա՛», մոտավորապես նույնն է, ինչ առավոտյան արթնանաս ու ասես՝ «երեկո կա», կամ՝ ուրբաթ օրն ասես, որ հաջորդ օրը շաբաթ է լինելու: Սա նույնն է, ինչ Քաջ Նազարի ասածը: Կհիշեք, համանուն մուլտֆիլմից գոնե. «Հրամայում եմ՝ սարերը դաշտերից բարձր լինեն: Արևը ցերեկը դուրս գա, իրիկունը՝ կորչի, գնա...»: Ու, Քաջ Նազարի կողմն անցած հսկաներից մեկը, որ բավականին նման է «քայլոներին» սնող օլիգարխներից մեկին, այդ հրամանների առիթով ասում է՝ «Ակո՜ւնք իմաստության...»:

Հիմա սրանցն է: Փաշինյանը բղավում է՝ «ապագա կա՛», իր մասովկան արձագանքում է՝ «կա ապագա»: Նիկոլն ասում է՝ «Սարը դաշտից բարձր է», մասովկան արձագանքում է՝ «Օ՜, Բենամուկի, օ՜...»

Երկրորդը. 2020 թվականը ապագա էր 2018-ի համեմատ: Ո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ «ապագա կա ապագա» կարգախոսը Նիկոլը որդեգրել է 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Դզե՞ց այդ «ապագան»: Ի՞նչ «ապագա» վրա հասավ. բանակի քայքայում, բանակցությունների կանխամտածված տապալում, ըստ որում՝ ինքն իրեն գժի տեղ դնելով (հայտնի-ձայնագրությունը), կորոնավարակի դեմ պայքարում սրանց անձեռնահասության հետևանքով՝ հազարավոր մահեր (ավելի քան 5500 մահ), ի վերջո՝ պատերազմ, ավելի քան 5000 զոհ, ավելի քան 10000 վիրավոր, անհայտ կորածներ, գերիներ, Արցախի տարածքի մոտ 75 տոկոսի կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքի, նաև առանձին բնակավայրերի մասնակի «նվիրատվություն» մեր ազգի ու պետության թշնամուն:

Դե հիմա բոլորը, ովքեր «նիկոլ վարչապեեեե՜տ» են ծղրտում, թող մեկ տարի մտովի հետ գնան, գնան կանգնեն իրենց Նիկոլ Փաշինյանի, իրենց Խաչտուր Սուքիասյանի, իրենց Արարատ Միրզոյանի, իրենց Մակունցի ու մնացյալ նիկոլականների մեղքով զոհված մեր տղերքի շիրիմների մոտ ու...վանկարկեն՝ «կա ապագա...»:

Թե՞ կգնան ու իրենց «չաքուջի» նմանությամբ կասեն. «Հպարտացեք, զոհվածներ, քանի որ ձեր ծնողները երջանի՜կ են...»: Հասկանո՞ւմ եք, զոհվածների ծնողներն, ըստ Նիկոլի ու նրա վերջին օրերի վկաների... երջանիկ են, քանի որ իրենց զավակները զոհվել են, ըստ որում, զոհվածների մի մասի մարմինների մնացորդները չեն էլ գտնվել, մյուսների մարմիններն էլ սրանց իշխանությունը տոպրակներով շպրտել էր գավառական հիվանդանոցներից մեկի նկուղները:

Է՞լ ի՛նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:

Նա ասում է, որ եթե մնա իշխանության, ապա

1 պետական մարմիններում կադրային ջարդ է անելու (այսինքն՝ պետական ծառայողների ճնշող մեծամասնությանը գործազուրկ է դարձնելու): Դա, մեծ հաշվով, «թավշյա» ուռճացված պրեմիաների տոկոսները քերթել կլինի,

2 սկսելու է քաղաքական հետապնդումներ, բռնաճնշումներ, հաշվեհարդարներ  իրականացնել մյուս բոլոր քաղաքական գործիչների, ուժերի, լրագրողների, բոլորի դեմ,

3 հետապնդելու, կախելու և սպանելու է հայ հոգևորականներին,

4 ոհմակային հարձակումներ է կազմակերպելու իրական իրավապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների, գիտնականների, բիզնեսմենների վրա,նրանց կամ սպանելու են, կամ ունեզրկեն...

Է՞լ ինչ է ասում Փաշինյանը:

Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության ամբողջական գյուղեր ու տարածքներ:

Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ հպարտանում է, որ թշնամին հաղթել է Հայաստանին ու հայերին:

Ու անխուսափելի հարց է ծագում (հռետորական). Որևէ անձ որքա՞ն պիտի անիքնասեր, հիմար, անբարոյական լինի, որքա՞ն պիտի որևէ մեկը ատի հայ ժողովրդին ու Հայաստանը, որքա՞ն չը-մարդ պետք է լինի որևէ մեկը, որ այսքանից հետո գնա ու կանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ի՛նչ ապագա դրա հետ՝ մա՞հ, սպանությո՞ւն, թրքացո՞ւմ, արտագա՞ղթ, Հայաստանի վերացո՞ւմ:

Իջևանցի «շաշը» կարող է միայն մեկ «ապագա» ապահովել՝ Հայաստանի վերածումը արնաշաղախ գժանոցի՝ չաքուջ, պինցետ, լանցենտ, պացիենտ...

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ