Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը:
Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով ս․թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.
- 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ գումարով
- 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500,000 ՀՀ դրամ գումարով
Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 23:59:
«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3gnwtif:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը