15 06 2021

Պետության սուրբ պարտականությունն է գյուղացիներին ապահովել թունաքիմիկատներով, ոռոգման ջրով․ Ռոբերտ Քոչարյան



Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները գյուղատնտեսական մի շարք խնդիրներ բարձրացրեցին։

«Հատկապես գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է աջակցենք ֆերմերային տնտեսություններին, գյուղացու կողքին կանգնենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահ Քոչարյանը նշեց, որ եթե կա մթերման պրոբլեմ, պետությունը կարող է այնպիսի միավորներ ձևավորել մասնավորի հետ համագործակցելով, որ հարցը լուծվի․ «Պետության սու8բ պարտականությունն է գյուղացիներին ապահովել թունաքիմիկատներով, ոռոգման ջրով։ Բազմաթիվ ֆունկցիա կա, որ պետությունը պետք է կատարի, բացի մեկից՝ ձեզ հետ մրցելուց։ Հենց պետությունը դարձավ արտադրող, մտածելու է իր ապրանքի մասին»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պետությունը պետք է հասկանա՝ ինչ է արտադրում գյուղացին, ինչ ներմուծվում, ո՛ր ներմուծված ապրանքն է ազդում գյուղացու արտադրանքի գների վրա, որպեսզի մաքսային քաղաքականությամբ հնարավորություն տա սեզոնին գյուղացու բեռի թեթևացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ