Լարսի փակ լինելը մեր տնտեսությանն ու գյուղացիներին մեծ վնաս տվեց: Ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ օրերով հայակական մեքենաները չէին կարողանում սահմանն անցնել, Բերբերյանը նշեց. «Դա մեր կառավարության աշխատանքի թերությունն է, ինչպես պարարտանյութը թանկ բերեցին, ժողովրդի վրա վաճառեցին, սուբսիդիան էլ ստացան պատահական մարդիկ, ովքեր կյանքում պարարտանյութի երեսը չէին տեսել, սուբսիդավորվեցին ներկրումների համար: Կասկածելի թանկ է դիզվառելիքի գինը գյուղացու համար՝ 650-700 դրամ, և բնականաբար թունաքիմիկատները, որոնք էլի խփեցին գյուղացու գրպանին, հետո էլ ասում են, թե ինչու է ծիրանն ու կարտոֆիլը թանկ. կառավարությանը հարցրեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը