«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ հայտարարության ժամին անդրադարձավ գյուղերում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում գյուղական նշանակության տեխնիկայի օգտագործման խնդրին։
Մարզային այցելությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ զրույցներից, համայնքներում քննարկումներից հետո եկել եմ եզրահանգման, որ այս պահին մարդկանց հուզող առաջնային խնդիրներից մեկը գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենաների շահագործման թույլտվության հարցն է։
Նոր պարեկային ծառայության ի հայտ գալուց հետո գյուղացիները չեն կարողանում շահագործել իրենց տրանսպորտային միջոցները՝ տուգանքներից խուսափելու նպատակով։
Խնդիրը վերաբերում է թղթաբանությանը, փաստաթղթերի բացակայությանը։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ գյուղտեխնիկան և տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանից, նրանցից որոշները մարդկանց փոխանցվել են պապից, հորից՝ առանց սեփականության փաստաթղթերի։
Խոսքը վերաբերում է նաև մի շարք տրանսպորտային միջոցների, որոնք խորհրդային միության արտադրանք են և չունեն համապատասխան փաստաթղթեր։
Նոր տեխնիկա ձեռք բերելը, ինչպես գիտենք, թանկ հաճույք է համայնքների բնակիչների համար։
Իսկ լիզինգային վարկավորման միջոցով գյուղտեխնիկայի ձեռքբերումը, մեղմ ասած, ձեռնտու չէ և կարող է ահռելի ֆինանսական բեռ դառնալ։
Խնդիրը հրատապ է, և այն չլուծելու դեպքում գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար կլինեն։
Ունենք համայնքներ, որտեղ ընդամենը մեկ տրակտոր կամ կոմբայն է առկա, և եթե թույլ չտրվի դրանց շահագործումը, կտուժի ողջ համայնքը, հետևաբար՝ գյուղատնտեսությունը։
Հատկապես սահմանամերձ համայնքներում, որոնք թշնամու նշանառության տակ են և առանց այդ էլ բարդ է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը, չպետք է ստեղծվեն հավելյալ խոչընդոտներ։
Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մեկնարկել են, հարկավոր է իրականացնել հրատապ միջոցառումներ այս ուղղությամբ։
Ամեն օրը և ժամը թանկ է։ Հապաղելու ժամանակ չունենք։
Անհրաժեշտ է համայնք առ համայնք հաշվառել առկա գյուղատնտեսական տեխնիկան և տրանսպորտային միջոցները։
Վերջերս, համայնքներից մեկում հաշվեցի մոտավորապես 50-60 այսպիսի միջոց։ Ողջ ՀՀ տարածքում հաշվառում իրականացնելու դեպքում կունենանք հազարավոր տրանսպորտային միջոցներ, որոնք շահագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Հաշվառումից հետո հնարավոր կլինի իրականացնել նաև տեխզննում։
Ինչն էլ, կնպաստի գյուղտեխնիկայի անխափան և հնարավորինս երկար շահագործմանը։
Բազմիցս նշել եմ, որ գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակության ոլորտ է։
Այն պահանջում է ամենօրյա աշխատանք և հոգատարություն։
Պետությունը, պատկան մարմինները պետք է ամեն կերպ խրախուսեն գյուղացուն և հնարավորություն տան զբաղվելու իր աշխատանքով, ոչ թե խոչընդոտեն՝ բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցելով, տույժ ու տուգանքների
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը