15 06 2021

Հեռացեք Սյունիքից, արա, ձեզ չափերի մեջ պահեք. Փաշինյանի աջակիցները հարձակվեցին լրագրողների վրա

Հեռացեք Սյունիքից, արա, ձեզ չափերի մեջ պահեք. Փաշինյանի աջակիցները հարձակվեցին լրագրողների վրա

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են լրագրողների վրա: NEWS.am-ի լրագրողի հարցին, թե որտեղից է աջակից կինը եկել գորիս, հնչեց պատասխան. «Ձեզ ինչ՝ որտեղից է եկել: Իրենց հայրենիքում են, որտեղ ուզենան, կարող են գնալ-գալ: Հեռացեք ստեղից: Սյունիքից հետռացեք, հերիք է մեդիատեռորի ենթարկեք մեր ժողովրդին: Հանգիստ պահեք ձեզ, չափերի մեջ: Այո, ես Գորիսից եմ, տրամադրությունը հոյակապ է, դուք եք միայն խոչընդոտներ ստեղծում մուտիլովչիկների պես: Հեռացեք Սյունիքից, արա»:

Երբ օպերատորներից մեկն ասաց, որ ինքն է որոշում որտեղ գտնվել, տղամարդը բորբոքվեց եւ հայհոյեց, ներկաները թույլ չտվեցին, որ բանը բռունցքների հասնի եւ հեռացրին տղամարդուն:

Մի կին էլ նշեց, որ իրենց անձնական մեքենայով Երեւանից եկել են Սյունիք. «Այո, Երևանից ենք եկել, մենք մեր անձնական մեքենայով, մեզ ոչ ոք չի ստիպել, որ գանք: Իմ երեխաները այս երթի մեջ են մեքենաներով»,-ասաց նա:

Իսկ դիտարկմանը, որ ինքը ՔՊ-ի մեքենայի մեջ է, կինն արձագանքեց. «Որտեղ կուզեմ կնստեմ, այ քեզ բան»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ