AntiFake.am-ը գրում է․ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը իրականացրել է հետաքննություն։
Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։
AntiFake.am-ը պարզել է, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում, համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք։
Յութուբյան այդ ալիքներն են՝
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը