Ալեն Ղևոնդյանը գրում է.
Շատերիս վրդովեցրել է այն փաստը, որ Մոնթեի հիշատակի օրը` հունիսի 12-ին ադրբեջանական կողմին է հանձնվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզը, սակայն երևի քչերն են ուշադրություն դարձրել, որ այդ նույն օրը Արցախի նախագահի աթոռը զբաղեցրած քաղաքացի Ա.Հ.-ն չի մասնակցել Մարտունի քաղաքում Մոնթեի հիշատակին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ չի խոնարհել նրա հուշարձանին: Չկա նաև որևէ գրառում նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում, այն ինչ անցած տարի ամենայն արցախաց ղեկավարը «իր սուրբ պարտքն է համարել լինել Մոնթեի նահատակության վայրում և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին»։ Հասկանալի է, որ կապիտուլյացիոն ակտից հետո այդ վայրը ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել, բայց դե ամեն տարի երկու վայրում էլ հարգանքի տուրք էին մատուցում և Մարտունին փառք Աստծո մերն է..
Ինչ ա ստացվում` այդ օրը ժամանակ է ունենում շնորհավորական ուղերձ հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ, շնորհակալական և երախտապարտական խոսքեր ուղղել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբին` անվտանգությունն ապահովման համար (ճիշտ է արել, դա չի քննարկվում) և ոչ մի խոսք մեր Ազգային Հերոսի մասին..
Վե՞րջ, շրջեցին՞ք Հայոց պատմության վերջին էջը..Արցախը էլ Հայաստան չ՞ի, թե արդեն Ալիևների ընտանիքն արգելում է հիշատակել Ավոյի անունը..
Կարող՞ա Գարեգին Նժդեհից հետո մի օր էլ Մոնթեի հուշարձանը հանել տան..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը