Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում պոկել են «Հայաստան» դաշինքի գովազդային պաստառները:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է պաստառներ պոկող քաղաքացին ասում, թե ով է հրահանգել իրեն, որը, պարզվում է, Մալաթիա-Սեբաստիա համայնքի առևտրի և գովազդի բաժնի պետ Ռոբերտ Մկրտչյանն է։
Մալաթիայի «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչը, երբ մոտեցավ մեքենայում տարածքով շրջող գովազդի բաժնի պետին պարզելու՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել և արդյո՞ք քաղաքական պատվեր է, քանի որ ներկայացուցչի պնդմամբ համապատասխան իրազեկում չի եղել և որևէ խախտում թույլ չի տրվել, այդպես էլ Ռոբերտ Մկրտչյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, թե սահմանված վայրերում չի փակցված եղել պաստառները։
Այնուհետև, ինքն իրեն հակասելով նշեց, թե կապ չունի պաստառները պոկելու հրահանգի հետ և հեռացավ։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը