18 06 2020

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 օրով մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 օրով մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված կրկնակի ստուգայցի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում արձանագրվել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Այն է՝ երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։

Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ