10 06 2021

Կտեսնեք՝ ինչպես ենք վերադարձնում մեր ժողովրդի լավատեսությունը․ Ռոբերտ Քոչարյան



Մենք պետք է երկրում տրամադրություն փոխենք։ Հուսահատ ժողովուրդ, ապագայի նկատմամբ անվստահություն, անորոշություն․ այս ամենը պետք է փոխել։ Այս մասին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես այդ փոփոխությունը տեսել եմ 1998 թվականին։ Այն ժամանակ փողոցում բոլորն անտրամադիր էին։ Մեկ տարի հետո, երբ իրար հետևից աշխատատեղեր բացվեցին, մարդկանց դեմքներին ժպիտ հայտնվեց։ Ես հասկացա, որ հաջողության հասնելու ենք։ Հետո եղավ հոկտեմբերի 27-ը, մոտ 6 ամիս տրամադրության անկում եղավ, բայց հետո նորից վերելքը շարունակվեց։ Հանրության տրամադրությունը և բարեկեցությունը գծային կապի մեջ են։ Պետք է փոխենք մարդկանց տրամադրությունը։ Ինձ համար անհասկանալի է, որ գործող իշխանությունը մարդկանց միավորելու փոխարեն հակառակն է անում․ նրանց խոսքը 180 աստիճանով տարբերվում է իրենց իսկ գործից», - նշել է Ռ․ Քոչարյանը։

«Փոխելու ենք սա։ Կտեսնեք, ինչպես ենք վերադարձնում մեր ժողովրդի լավատեսությունը», - ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ