Փորձում էի հիշել վերջին անգամ երբ եմ եղել Ագարակում։ Անցած անգամ ագարակցիների դեմքին գրեթե ժպիտ չկար, կոմբինատը փակ էր, պրոբլեմներում խրված էր Ագարակը և իմ առջև մեկ խնդիր էր՝ անել ամեն ինչ, որ լեռնահանքային արդյունաբերությունը Սյունիքում ընդհանրապես, և Ագարակում տեղից շարժվի և զարգացման հիմնական ուղղություններից մկեը դառնա։ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
«Ինչպես տեսնում եք հաջողվել է։ Հիմա տեսնում եք այդ շարժը։ Եվ հիմա քաջ գիտակցում եմ, որ դեռ անելիքները շատ-շատ են։ Մեր բազմաթիվ հանդիպումները մինչև քարոզարշավ ի հայտ բերեցին մեր ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինը՝ դա անվտանգությունն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով։ Այսօր սահմաններն անպաշտպան են, այսօր բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Երկրորդ հարցը կապված է տնտեսական իրավիճակի հետ, քանի որ լեռնահանքային ոլորտը լավ է զարգանում միգուցե այդ հատվածը դուք ձեր վրա լավ չեք զգում, բայց ընդհանրապես երկրում տնտեսական վիճակը գահավիժում է, ունենք անկում, գործազրկության աճ, ունենք աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ 4 ամսում 80 հազար մարդ․ այսպիսի ցուցանիշներ ՀՀ-ում չի եղել վերջին 25 տարում, սա ահազանգ է, որ մենք բոլորս պետք է ինչ-որ բան անենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրն անելիք ունի հունիսի 20-ին։
«Կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը հասցրել է երկիրը այս վիճակին և ընտրել նրանց, ովքեր ձեր կարծիքով ի վիճակի են երկիրն այս փոսից, այս իրավիճակից հանել։ Մենք առաջարկում ենք մեզ, հասկանում ենք, որ կան բազմաթիվ այլ քաղաքական ուժեր՝ նոր, հին, առնվազն 27 միավոր է մասնակցում այս պայքարին, կան նաև բավական էկզոտիկ թեկնածուներ և ուժեր, բայց սա այն է, ինչ կա և դուք եք ընտրելու և մենք դիմում ենք ձեզ և ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, այն միավորն ենք, որն ունի փորձ, ունի գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում , մեկը՝ Հայաստանում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան։ Ակնկալում ենք ձեզնից հունիսի 20-ին վճռական տրամարդությամբ գնալ տեղամասեր և քվեարկել համար 24 քվեաթերթիկի համար։ 24-ն էլ խորհդանշական է, օրն ունի 24 ժամ և մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»,- նշեց Երկրորդ նախագահը։
Տեսանյութը՝ շուտով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը