«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում նախ նշեց, որ ոորշ բաների չի անդրադառնա և խոստանում է առաջիկայում էլ չանդրադառնալ , քանի որ դա իր արժանապատվությունից ցածր է, բայց, ըստ Աղվան Վարդանյանի, երբ մեկը զուրկ է արժանապատվությունից և՛ անգրագետ է, և՛ կարող է զրպարտել, և՛ սուտ խոսել։
« Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավարել, կառավարության կառուցվածքով դա եղել է առանձին միավոր՝ տարբեր ղեկավարներով։ Մանկատների՝ 15 տարի շարւնակվող որոշ առանձնյակների թեման բացարձակ սուտ է և զրպարտություն , այդ մասին ժամանակին նախարար Աղվան Վարդանյանը հիմնավոր խոսել է և ի վերջո քրեական գործերով վերջին տարիներին, այդ թվում վերջին 3 տարիներին, Աղվան Վարդանյանը չի անցնում, անցնում են ուրիշ մեկերը՝ դատարկ, անարժանապատիվ ապագա չունեցող մեկերը»,-նշեց Աղվան Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը