Մենք այսօր ունենք հինգ դատական ակտ, որն ապացուցում է, որ մեր նկատմամբ ՀՌՀ-ն արել է ապօրինություններ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հ2-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։
Նշենք, որ Հ2-ը դիմել է մայրաքաղաքում հեռարձակման իրավունք ստանալու համար։ Հունիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նախատեսված է մայրաքաղաքային մեկ հեռուստաալիքի հեռարձակման կապուղու մրցույթ, որի հեռարձակումն իրականացվելու է հանրային մուլտիպլեքսի միջոցով:
Հեռուստաընկերության փոխտնօրենը մանրամասներ ներկայացրեց գործընթացից և նշեց․
«Մենք ստացել ենք տեղեկություններ, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ մնացած անդամների հետ զրույցներ է ունենում, փորձում է ճնշումներ գործադրել և այլն վաղվա նիստում Հանրային հեռուստաընկերության ներկայացրած հայտին հավանություն տալու համար։ Ես շատ կուզեմ դա չհամապատասիանի իրականությանը։ Ուղիղ դիմում եմ ՀՌՀ բոլոր անդամներին, չտրվել որևէ ճնշումներին և չանել ապօրինի գործուղություններ»,- ասաց Սուլթանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը