31 05 2021

Ո՞վ է էդ փնթին, էդ զարհուրելի արարքների համար դատված կինը, որ Ռոբերտ Քոչարյանի անունը տա. հրամանատար

Ո՞վ է էդ փնթին, էդ զարհուրելի արարքների համար դատված կինը, որ Ռոբերտ Քոչարյանի անունը տա.  հրամանատար

Զարհուրելի արարքների համար դատապարտված Թերեզա Ասատրյանը, ով միջավայրերում ներկայնում է որպես լրագրող կամ ազատամարտիկ, հերթական անգամ կկանգնի դատարանի առաջ, այս անգամ՝ կեղծված փաստաթղթերով ստացած մարտական ուղղու համար:  Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր հրամանատար Համլետ Հովսեփյանը: Հրամանատարին վրդովեցրել է իր ջոկատի անունից այս կնոջ հանդես գալն ու Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ արշավը՝ իշխանության քմահաճույքով:

«Ես չգիտեմ՝ ով է էդ փնթին, որտեղից է հայտնվել, ոնց է իմ ստորագրութունն ու կնիքը կեղծվել, չեմ պատկերացնում»,- ասաց հրամանատարը։ «Վայ ես դրա... ինձ հարիր չի ուրիշ բառերով դրա մասին խոսեմ, ո՞վ է էդ փնթին... ո՞վ ա խարդախությունների համար դատված էդ կինը, որ Ռոբերտ Քոչարյանի անունը տա, ինքը էնքան փոքր մարդ ա, որ Քոչարյանի կողմնակիցը  մոտենա իրեն: Իմ կասկածներով իշխանության պատվերով է դա արշավ սկսել նախագահ Քոչարյանի դեմ:

Քոչարյանը մարտական ուղի է անցել, նա հաղթանակած նախագահ է, տո ոնց ասեմ, ես դրա ...: Ինքը մինչև վերջերս կալանավորված էր, ցմահ դատապարտվածի մորից մեծ գումարներ էր հափշտակել, որ իբր որդուն կաշառքով համաներման տակ քցի, բայց ես չգիտեմ, թե ոնց ա հիմա նա ազատության մեջ, ով է այդ կնոջը բաց թողել, որ երևի սրան-նրան վարկաբեկի»,- ասաց Համլետ Հովսեփյանը:

 «Դա ո՞րտեղի կռվածն ա, ո՞նց կարա դա լինի ազատամարտիկ՝ իմ ջոկատից ու ես չճանաչենմ դրան, գլուխը պատին ա տալիս, որ ներկայանում է «Սասունցի Դավիթ» ջոկատից, մամուլով տեսնում եմ իրա սև գործերը, թե ոնց ա կեղտոտ խաղերի մեջ մտել, որ նախագահներ, գործարարներ վարկաբեկի, ինչ որ մեկը ուղղորդում է դրան, ենթադրաբար՝ իշխանությունից»:

Կաշառքի ու խարդախության քրգործերով հայտնի  Թերեզա Ասատրյանը մարտական ուղին ստացել է այլ ճանապարհներով՝ կեղծված թղթերով: Նրան ճանաչող բոլոր ազատամարտիկներն են պնդում այս մասին: Բայց զարմանալի է, որ նա  խարդախությամբ մեծ ծավալի օգնություններ է կարողացել հավաքել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից՝ իբր նեղն ընկած ազատամարտիկների համար:

«Ես չեմ տվել դրան մարտական ուղին, չեմ կարողանում պարզել՝ ո՞նց ա դա հաջողել... Բայց էդ կնոջ պատճառով մեծ վեճեր եմ ունեցել մարտական ընկերներիս հետ, բոլորն իրար վրա են գցում, փորձում եմ պարզել՝ ինչ ճանապարհով, ո՞ւմ միջոցով է նա կեղծ թղթեր սարքել։ Ստիպված հերքում եմ տարածել, բայց  դատարան կմտնենք նաև:  Ես թույլ չեմ տա էդ  փնթին հեղինակազրկի իմ ջոկատն ու ազատամարտիկի անունը»,- եզրափակեց հրամանատարը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ