27 05 2021

Սրա հետևանքը լինելու է թմրամոլության կտրուկ աճը․ Ռոբերտ Քոչարյանը՝ կանեփի արտադրության թուլատրման մասին



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից․

«Գյուղատնտեսության ոլորտի այսքան խնդիրների առկայության պարագայում այս իշխանությունը որոշում է կանեփ արտադրել։ Սրա հետևանքը լինելու է թմրամոլության կտրուկ աճը։ Երեխաների համար կանեփի հասանելիությունը լինելու է մի քայլի վրա։ Սա պետք է շատ շտապ վերանայել, որ մարդիկ չհասցնեն գումար դնել, աշխատանք սկսել, որպեսզի հետո տուժեն։ Չգիտեմ՝ ինչպես են հիմնավորել այս օրենքի ընդունումը։ Կարծում եմ՝ այս իշխանության վրա ազդեցություն ունեցող մի քանի մարդ որոշել է, որ կարող է բիզնես սկսել այս ոլորտում, և սա դարձնել պետության քաղաքականություն։ Չկա այնպիսի երկիր, որ նման արտադրանքի արդյունաբերության հիման վրա հարստացել, զարգացել է և նորմալ երկիր է դարձել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 26-ին գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ