27 05 2021

Եթե այդ ներմուծողն ի վիճակի է ազդել պետության քաղաքականության վրա, ուրեմն կան այլ բիզնես շահեր․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից․

«Պետություննն ունի այն գործիքակազմը, որով կարող է ազդել հացահատիկի կամ այլ մշակաբույսերի ներկրման վրա։ Օրինակ՝ մաքսային տուրքերը․ կա նաև վարչարարության գործիքը։ Պարզապես պետությունը պետք է այդ նպատակն ունենա։ Եթե այդ ապրանքի ներմուծողն ի վիճակի է ազդել պետության քաղաքականության վրա, ուրեմն կան այլ բիզնես շահեր, կարող են մի քանի հոգի հարստանալ, իսկ հազարավոր ֆերմերներ աղքատանալ։ Պետությունը պետք է ճիշտ առաջնահերթություններ ընտրի և ըստ այդմ կարգավորի շուկան։ Այսօրվա իրավիճակը շահերի բախման արդյունք է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 26-ին գյուղատնտեսության ոլորտի նեկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ