Էշով Նիկոլ Փաշինյանի հետեւից Երեւան եկած նրա համերկրացի Սեւադա Ղուկասյանի տանը այս պահին խուզարկություն են կատարում, ոստիկանները Ղուկասյանի տանը թմրանյութ են փնտրում։
«Ոստիկանությունը եկել, իմ իրերն է քրքրում, թմրամիջոց են փնտրում։ Ոստիկանությունն ինձ ուզում է հիմարի տեղ դնել, խոսքս ծառայողներին չի վերաբերում, այլ Ոստիկանությանը»,– ասել է Սևադա Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Իջևանի բնակիչը, մի խումբ իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին:
ԱԺ բակից Սևադա Ղուկասյանին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ փորձել էին նրա գրպանում «հայտնաբերել» ինչ-որ դեղնականաչավուն զանգված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը