Թուրքն ինչ ուզում` անարգել անում է, իսկ էս կրկնակի անլեգիտիմացած ժպների իշխանությունը պատերի տակ վախեցած վնգստում է, թե` «կրակոցներ չկան, հակառակորդ կողմը մի փոքր՝ 3-4 կիլոմետր առաջ է եկել»։ Թուրքը թշնամի է. միշտ այդպիսին է եղել ու երբեք հակառակորդ չի եղել։ Իսկ այս թրքասերները այսպես ամեն օր մի փոքր` 3-4 կիլոմետր անթաքույց պարծանքով ու հաղթանակած կեցվածքով նահանջելու են, մինչև ամբողջ Հայաստանը հանձնեն թուրքին։ Արդեն սկսված հետհաշվարկը օր առաջ պետք է ավարտին հասցնել. և դրա համար ամեն ինչ պետք է անել։ Մնացել է առավելագույնը 37 օր, բայց սրանց այդ ժամանակը տալն էլ պետք չէ։ Սրանք չեն կարող ու չեն էլ մտածում` որևէ կերպ դիմադրել, կանգնեցնել թուրքին։
Չեն էլ հիշում, որ ծվատված ու հուսալքված, բայց դեռ բանակ ունե՛նք։ Սասունի երկրապահ կամավորականնե՞րն էլ են հրաժարական տվել ու ժպ դարձալ. ո՞ւր են թաքնվել, թե՞ էլի մեկ շաբաթ հետո են կողմնորոշվելու` ո՞ր սխալ ուղղությամբ քայլեն։ Էն ինքն իրեն իր ժպ-ն նշանակածն էլ էլի բունկե՞ր է մտել, էլի չի՞ գիտակցում, որ արդեն մեր երկրի վրա են հարձակվել, մեր տարածքն են գրավում։ Էլի Իլհամի՞ց ու Էրդողանի՞ց է հարցնում` ինչպե՞ս անի, որ ոչինչ չանի ու ռազմավարական դաշնակցին ոչ մի դիմում չհղի, ո՛չ մեկից հանկարծ օգնություն չստանա, ոչ մի կրակոց հանկարծ չարձակվի սիրելի հակառակորդի ուղղությամբ։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը