Ազատության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի առաջին հանրահավաքը, որը բավական բազմամարդ էր:
NEWS-ին չհաջողվեց ոստիկանությունից պաշտոնական տեղեկություն ստանալ, թե իրենց տվյալով քանի մարդ է մասնակցել հանրահավաքին, սակայն բարձրաստիճան ոստիկաններից մեկը, ով խնդրեց չբացահայտել իր ինքնությունը, հայտնեց, որ ոստիկանության ներսում այս պահին շրջանառվող տվյալով, Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակում ներկա է եղել 30-40 հազար մասնակից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը