Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարդացել պատերազմում զոհված Կարեն Բադոյանի անունը:
Զոհվածի հայրը` Սասուն Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել ։
Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։
Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ.
Դիմել եմ ՀՀ նախագահին ,վարչապետին ,ԱԺ նախագահին ,ՊՆ նախարարին , որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը