«Այսօր իրենց հողում ապրող 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ հարձակման տակ են Ալիևի բռնապետական բանդիտական, ցեղասպան ռեժիմի կողմից։ Էն մարդիկ, որ էսօր զավթել են Հայաստանում իշխանության ղեկը, փախած են, չկան, դասալիք են, թողել են 100-հազարից ավելի քաղաքացու՝ կանայք, ծերեր, երեխաներ ու թռել են։ Իրենց հետաքրքրում է իրենց իշխանությունը։
Պաշտպանության նախարարություն կոչվածը էս պահին անբարոյականությամբ է զբաղված, հայտարարություն են տարածում, թե Հայաստանի սահմաններին հանգիստ է։ Հենց հիմա Ստեփանակերտը հրետակոծվում է, ՀՀ քաղաքացիների վրա են կրակում»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը