13 04 2023

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի հերթական զնծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի հերթական զնծառայողը

 

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: ՊՆ-ն հայտնում էր, որ զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե նրանք փախել են զորամասից՝ դաժան վերաբերմունքի պատճառով։ Մինչ այս ձերբակալվածը, ըստ Փաշինյանի, չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, իսկ մյուսը դեռ մինչև բռնվելն է ցանկացել վերադառնալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ