07 05 2021

Վերելակն ընկել է ծերատան աշխատողի վրա. դեպքը ծածկադմբոց են անում

Վերելակն ընկել է ծերատան աշխատողի վրա. դեպքը ծածկադմբոց են անում

Այսօր ժամը 16.-17.00 սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Թիվ 1 ծերատանը. ծերատան բեռնատար վերելակի խցիկը նորոգման պահին հանկարածակի պոկվել է ճոպանից ու ընկել է աշխատակցի վրա: Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ տուժածը միջին տարիքի տղամարդ է , ողնաշարի կոտրվածքով նրան տեղափոխել են Աստղիկ ԲԿ, այս պահին վիրահատվում է, հայտնում է աղբյուրը:

Ի դեպ, ծերատան տնօրինությունից բժշկական կենտրոն, ասում են, ոչ ոք չի գնացել: «Արշակ Եսայանը մեր սանտեխնիկն է, իսկ իրականում լիֆտյորշչիկն ուրիշ մեկն էր՝ Արմենակ Վարդանյանը, նա լավ գիտեր իր անելիքը. օրը մի քանի ժամով ներակայնում էր, գործն անում էր պատշաճ, բայց էդ ժամերով աշխատանքը չգիտես ինչու ծակել էր նորանշանակ տնօրեն Կոլյա Մարգարյանի աչքը, մարդուն ազատեց գործից, իսկ սանտեխնիկը պարտավոր չէր սպասարկել նաև վերելակի աշխատանքը։ Դրա համար էլ էս փորձանքը բերեց իր ու մեր գլխին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հանգամանքներ է ներկայացնում ծերատան աշխատակիցը, որի անձը չենք հանրայնացնում ՝ վերջինիս նորանշանակ տնօրենի կողմից չթիրախավորելու համար:

Ի դեպ, պատահարի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում, նույն կերպ լուռ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ծերատների աշխատանքը համակարգող ոլորտի նորանշանակ փոխնախարար Նարեկ Մակրտչյանից տեղեկատվություն ստանալ մեզ չհաջողվեց: Իսկ այսպիսի դեպքերում լռությունը հուշում է, որ դեպքը կոծկվել է։

 

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ