05 05 2021

Մեր տղաները զոհվեցին որ հողերը չտան, հիմա մենք՝ ծնողներս պետք է մի բան անենք երկիրը չտան․ զոհվածի հայր



Ամեն ինչ արվեց որպեսզի պատերազմը սկսվի, բոլորս գիտենք այն ամպագորգոռ հայտարարությունները, որը հիմք տվեց սկսելու պատերազմը։ Այս մասին Ճշարտություն հանուն սերունդների նախաձեռնության հրավիրած հանդիպում-քննարկման ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Սամվել Մկրտչյանը։

Նրա խոսքով շատ հարցեր կան, որոնց պատասխանները իրենք փնտրում են՝ ինչո՞ւ պատերազմը չկասեցվեց և ինչո՞ւ մինչ այժմ որևէ մեկը այս անկազմակերպվածության համար պատասխան չի տվել։

«Տպավորություն է, որ վերևից հրաման է եկել որպեսզի տրվեն դիրքերը, նահանջ տրվի, ու ոչ մեկ չի ասում, թե ով է այդ նահանջի հրամանը տվել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ