24 04 2021

Թուրքիայում հայերի հետ շատ վատ են վերաբերվում․ ասում էին՝ դու քրիստոնյա ես, նորից ենք քեզ սպանելու․ Ստամբուլից վերադարձած հայ



2018 թվականից Հայաստանում բնակություն հաստատած ցեղասպանություն վերապրած ընտանիքը եկել է Ստամբուլից։

«Տատիկս միշտ պատմում է ինչ տանջանքների միջով է անցել մեր ընտանիքը, ասում էր, որ իր պապիկը դեռ երեխա է եղել և շատ վախեցած է եղել, իր մայրն իրեն պահել է հավի բնի մեջ, որ իրեն էլ չսպանեն»։

Աղջիկը պատմեց, որ Հայաստան են վերադարձել այն պատճառով որ իրենց շատ վատ են վերաբերվել։

«Մինչև երրորդ դասարան հայկական դպրոց եմ հաճախել, այնուհետև գնացել թուրքական դպրոց, ինձ հետ շատ վատ են վերաբերվել, ինձ հետ չէին շփվում, ասում էին՝ դու քրիստոնյա ես, նորից ենք քեզ սպանելու»,- պատմեց աղջիկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ