20 04 2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը մանդատը վայր է դրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը մանդատը վայր է դրել

Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է նեևրկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Համաձայն ԿԸՀ մարտի 20-ի արձանագրության, Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:

Վերջինս ներկա չէր նիստին. «Համենայնդեպս շնորհավորում ենք Աննա Պապյանին»,-ասաց Մարությանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ