14 04 2021

Եզդիներն այսօր նշում են Նոր տարին

Եզդիներն այսօր նշում են Նոր տարին

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիներն այսօր նշում են Նոր տարին: Այն տոնում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Տոնը կոչվում է Տարեմուտի չորեքշաբթի եւ կապվում է Մալակե Տաոսի ծննդյան հետ,  ով Աստծո կողմից ուղարկված առաքյալ է:

Ըստ ընդունված ավանդույթի՝ եզդիները Նոր տարին նշում են գերեզմանոցում՝ այցելելով իրենց հանգուցյալների շիրիմներին եւ համախմբվելով տոնական սեղանի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ