Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եղբայրական Եզդի ժողովուրդին 2014-ի օգոստոսին, մասնավորապես օգոստոսի 3-ին ԻՊ-ի ահաբեկիչները ենթարկում են ցեղասպանության։
Այդ շրջանում ես ակտիվ ուսումնասիրում էի այդ բոլոր գործողությունները։ ԻՊ-ի ահաբեկիչները հերոսական Եզդի ժողովուրդին չեն կարողանում ոչ մի կերպ ծնկի բերել, շրջապատում և պաշարում են, միևնույն է Եզդի ժողովուրդը պայքարում էր։
ԻՊ-ի ահաբեկիչները դիմում են այլ մեթոդի, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման։ Նրանք սկսում են սուտ խոստումներ տալ, համոզել թե ոչինչ չեն անի, եթե եզդիները զենքերը վայր դնեն։ Եղան մարդիկ, որ հավատացին դրան, ինչի պատճառով ԻՊ-ին հաջողվում է ճեղքել պաշտպանությունը և գրավել Եզդիբնակ բնակավայրերը։ Բոլոր զենք բռնող տղամարդկանց համատարած սկսում են գնդակահարել իրենց հարազատների աչքի առաջ։ Կանանց և երեխաներին ստրկության են վաճառում, ցեղասպանությունից մազապուրծ եղածները հեռանում են լեռներ, կամ անցնում պարզապես Սիրիա․․․
Աշխարհը խիստ մտահոգ էր, աշխարհը հերթական սպանդը անվանեց ցեղասպանություն և անցավ առաջ։ Եզդի ժողովուրդի կրած զրկանքները, ցավը, վիշտը այդպես ոչ մեկ էլ չկիսեց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը