15 01 2021

Եթե կարծում եք, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, ու Պուտինը նրան էլի կշնորհավորի Նոր տարվա ու ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես Քոչարյանի դեպքում, սխալվում եք». «Հրապարակ»

Եթե կարծում եք, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, ու Պուտինը նրան էլի կշնորհավորի Նոր տարվա ու ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես Քոչարյանի դեպքում, սխալվում եք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զրուցել ենք ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՌԴ արտգործնախարարությունը հերքեց պաշտոնական Երեւանին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի անտեսել ԼՂ կարգավիճակի հարցը։

 – Այն, որ կարգավիճակի հարցը միշտ, մշտապես առնչվել է տարածքների հետ, գիտի ցանկացած մարդ, ով խելագար չէ ու ով քիչ թե շատ հետեւում է այս իրադարձություններին։ Սա այբուբեն է։ Հակառակը պնդել՝ կնշանակի լկտի սուտ ասել։ Եվ, իհարկե, ՌԴ ԱԳՆ-ն պարտավոր էր հերքել այդ լկտի եւ կոպիտ սուտը, ինչը եւ արեց։

– Մոսկվան հերքում է Փաշինյանին, չնայած տարածաշրջանում մեծամասշտաբ ծրագրերի մասին է հայտարարում, ու տպավորություն  է, որ աջակցում է Փաշինյանին։

 – ՌԴ-ն աջակցում է ոչ թե անձնապես Փաշինյանին, այլ գործող նախագահին, թեեւ Հայաստանի իշխանության կառուցվածքով՝ նա ավելի կարեւոր է, քան ՀՀ նախագահը։ Եվ ամենակարեւորը՝ աջակցում է այն մարդուն, որը ստորագրեց եռակողմ համաձայնագիրը։ Եվ աջակցում է այն պատճառով, որպեսզի այդ համաձայնագիրն ի կատար ածվի։ Եթե կարծում եք, որ եթե հիմա Փաշինյանը հրաժարական տա, ու Պուտինը նրան էլի կշնորհավորի Նոր տարվա ու ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես Քոչարյանի դեպքում, սխալվում եք․ չի լինի նման բան։ Ռուսաստանն աջակցում է եռակողմ համաձայնագիրը  ստորագրած կողմին, պաշտոնը, պետությունը, որը ներկայացնում է այդ վարչապետը։ Եվ առավել մեծ՝ պատմական կոնտեքստում աջակցում է հայ ժողովրդին, չնայած, ինչպես հայտնի է, Հայաստանում հայերն ավելի քիչ են, քան Ռուսաստանում։ Վերջ։ Ոչ մի անձնական բնույթի աջակցություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ