Նիկոլին իշխանության բերողների ծրագրերի մեջ մտնում էր նաև հանրության մեջ վախ սերմանելը՝ բանակի նկատմամբ, որ ծնողները այլևս չցանկանան, որ իրենց որդիներին ծառայության ուղարկեն, և շուտով ՀՀ-ի հետ սահմանի երկայնքով մենք նոր զոհեր ենք ունենալու,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով առայժմ Թուրքիան և Ադրբեջանը 130 մլն դոլար են ներդրել Հայաստանում, որպեսզի Նիկոլի թիմը նորից հաղթի սպասվող ընտրություններում։
«Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ ասում էր, թե ձեզ բանակ պետք չէ, քանզի Արցախը տվել եք և թուրանական աշխարհի կապը Սյունիքով մենք ապահովել ենք, այլևս դուք մեզ համար վտանգ չեք, մենք ձեզ վրա որևէ խնդիր չենք ունենա հարձակվելու, բանակ ինչու՞ եք պահում, իսկ Թուրքիան ասում է՝ ձեզ ատոմակայան պետք չէ, ես նոր ատոմակայան եմ կառուցում, և ձեզ էժան գնով էլեկտրաէներգիա կտանք»,- ասել է Գ.Իսագուլյանը։
Խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական և նախընտրական վիճակից՝ Իսագուլյանը նշել է, որ Փաշինյանը կարող է նաև հաղթել ընտրություններում ներկայացնելով կոնկրետ սխեմա, հավելելով, որ նրա հարցերը պետք է մինչև ընտրությունները լուծել։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը