12 04 2021

Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ

Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ

ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Վարկավորման ծրագրի մասնակիցները, ս.թ ապրիլի 15-ից, ժամը 10:00-ից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անձը հաստատող փաստաթղթով (ՀՀ անձնագիր` հաշվառման նշումով, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում` տեղեկանք անձնագրային բաժնից բոլոր հաշվառումների վերաբերյալ), ծառայողական վկայականով և ծառայության վայրից ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքով, կարող են ներկայանալ ՀՀ ՊՆ  ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010-28-74-41) հիփոթեքային վարկավորման 2021թ. ծրագրին մասնակցելու մասին տեղեկանքը ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ