27 06 2024

Ադրբեջանին կպած և կիսով չափ հանձնվող մի քանի բնակավայրում վարկով տուն կառուցելու դեպքում հավելում կտրվի

Ադրբեջանին կպած և կիսով չափ հանձնվող մի քանի բնակավայրում վարկով տուն կառուցելու դեպքում հավելում կտրվի

 

Կառավարություը փոխել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը:

Ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։

Սահմանվում է ծրագրի շահառուների նոր շրջանակ՝ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը,ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը՝ այրին։

Շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։

Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ