Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երեւան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ։
Քաղաքապետը պատմեց, որ դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա. «Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է եղել դեպքը։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում»։
Գեւորգ Փարսյանն ասաց, որ այդ գործողության հետեւանքով մեքենային մեծ վնաս չի եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը