Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանով պետք է միանա Մ2 ճանապարհին և Վերին Խոտան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, ինչ արդյունքում Կապան-Երևան կունենանք նոր ճանապարհ, հիմա ունենք ևս մեկը կունենանք, որը կշրջանցի Տաթևի ոլորանները։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհներն այս տարի կասֆալտապատվեն։
«Սյունիքի ճանապարհներին ամբողջ ձմեռ աշխատանքներ արվել են։ Միայն վերջերս` շուրջ 10 օր է, առատ ձյան պատճառով աշխատանքները դադարեցվել են, բայց առաջիկա օրերին կշարունակվեն։ Տաթև–Լծենի շուրջ 20 կմ–անոց հատվածի ամբողջ հողային պաստառը պատրաստ է։ Շինարարական ընկերությունը վերջնական շտկումներն է անում, որպեսզի նախապատրաստվի ասֆալտապատման աշխատանքներին»– ասաց Սանոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը